Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը թափանցիկ է դարձնում տասը ապրանքատեսակների ներմուծման անհրաժեշտ քայլերը

Հայաստանի կառավարությունը թափանցիկ է դարձնում տասը ապրանքատեսակների 
ներմուծման անհրաժեշտ քայլերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը թափանցիկ է դարձնում տասը ապրանքատեսակների` կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման կարգը. անհրաժեշտ քայլերի և փաստաթղթերի հուշաթերթը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր կայքէջում կհրապարակի մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով 2016 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարման ընթացքին: Վարչապետը հանձնարարել էր ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական և լիարժեք տեղեկատվություն ստանալ:

 «Յուրաքանչյուր ապրանքատեսակների մասով կան առանձին փաստաթղթեր, դրա համար ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից, առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական տասն ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում և առանձին պահանջներ են առաջադրվում: Դրանք են՝ կարագը, ալյուրը, ցորենը, շաքարավազը, արևածաղկի յուղը, հավի միսը, նարինջը, բանանը, բենզինը և դիզելային վառելիքը: Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայություն՝ համաձայնեցումների: Ավարտից հետո, կարծում ենք, որ մինչև ոչ ուշ, քան այս շաբաթվա ավարտը հուշաթերթը մենք կտեղադրենք նաև կայքէջում: Սա կրելու է շարունակական բնույթ, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքատեսակներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծ քանակի ապրանքների մասով ևս լիարժեք տեղեկատվություն ներկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նախարարը զեկուցեց նաև, որ ներկայում քայլեր են իրականացվում այս ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի տասանիշ կոդով ցանկացած ապրանքատեսակի մասով ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողները, քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյլաները և ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը:  Ընթացակարգերը կներկայացվեն և կհրապարակվեն:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am