Դամասկոսը չի համաձայնի քրդական դաշնային տարածաշրջանի ստեղծմանը
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը չի համաձայնվի երկրի հյուսիսում քրդական դաշնային տարածաշրջանի ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Խադադը:
«Քաղաքական կարգավորումը հենվում Է մի քանի կետերի վրա, այն Է՝ ժողովրդի, երկրի ամբողջականության եւ նրա ինքնիշխանության պահպանում: Այս ամենը բացառում են երկրի բաժանման հնարավորությունը եւ մեզ թույլ չեն տալիս համաձայնել դաշնային տարածաշրջանի ստեղծմանը, որն առաջարկում են քրդերը»,- նշել Է Խադադը:
Այսպիսով, նշել Է դիվանագետը, «այս հիմնավորման սահմաններից դուրս ցանկացած բանակցություններ անընդունելի են մեր կառավարության համար»:
Սիրիայի հյուսիսում դաշնային տարածաշրջանի ստեղծման վերաբերյալ քրդերը հայտարարել են մարտ ամսվա կեսերին: Մի քանի օր առաջ նրանք հայտարարել են դաշնության մեջ Ռաքան՝ զինյալների «մայրաքաղաքը», ներառելու իրենց ցանկության մասին:
Միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, «Հյուսիսային Սիրիայի Դաշնային Տարածաշրջանի» ստեղծումը վաղաժամ Է համարել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում