Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀԱՊԿ երկրները մեկտեղել են ջանքերը թմրամոլությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ

ՀԱՊԿ երկրները մեկտեղել են ջանքերը թմրամոլությանը և թմրամիջոցների ապօրինի 
շրջանառությանը հակազդելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Երևանում մայիսի 27-ին բացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը, որը նպատակ ունի մեկտեղելու ջանքերը թմրամոլությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ: Սա արդեն 5-րդ նիստն է, որը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գնահատմամբ, շատ օգտակար է և օգնում է բոլոր երկրներին կառուցել ճիշտ համակարգ` թմրամոլության դեմ պայքարում: Բորդյուժան նշեց, որ խորհրդակցությունը շատ լավ է կազմակերպված, ինչն օգնում է արդյունավետ աշխատանք իրականացնել:

«Մեր գլխավոր նպատակներից է նվազեցնել թմրադեղերի պահանջարկը. առանց դրա պայքարն արդյունավետ չի ընթանա: Մենք ցանկանում ենք փոխանակվել պրոֆիլակտիկայի, ռեաբիլիտացիայի և բուժման փորձով` այս խնդիրը նվազեցնելու նպատակով: Մենք անընդհատ խնդրի լուծման նոր մեթոդներ ենք փնտրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց ՀԱՊԿ անդամ պետությունների նարկոլոգների համակարգող խորհրդի նախագահ Եվգենի Բրյունը: Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում ամենատարածված թմրամիջոցը կանաբիսն է, որը կարելի է համարել «ստարտային» թմրամիջոց: Դրան հետագայում գնալով հաջորդում են ավելի ծանր տեսակները:

ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի խոսքով` առողջապահական ծառայություններն ունեն իրենց դերը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինին շրջանառության դեմ պայքարում, պահանջարկի և վնասի նվազեցումներում: «Նպատակն է նաև ամրապնդել փոխգործակցությունն ու թույլ տալ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր թմրանյութերից կախվածություն ունեն, համապատասխան բուժօգնություն ՀԱՊԿ անդամ երկրներում»,- նշեց Սեմերջյանը: Նրա խոսքով` ՀԱՊԿ անդամ երկրների ցուցակում թմրամիջոցների տարածվածությամբ Հայաստանն ամենաբարվոք վիճակում է:

Սեմերջյանը նշեց, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության նորկոլոգիական ծառայության տվյալների` Հայաստանում հաշվառված է 5828 թմրամոլ: Հիմնական թմրամիջոցները կանաբիսն է և ափիոնները, 2 մարդ օգտագործում է կոկաին: Հիմնական հիվանդները Երևանի բնակիչներ են:

Խորհրդակցությանը ներկա են ՌԴ Հակաթմրամոլային պետական կոմիտեի առողջապահական և սոցիալական ծառայությունների պատասխանատուներ, Աֆղանստանում և հարևան երկրներում թմրամոլության դեմ պայքարի ՄԱԿ-ի ծրագրերի պատասխանատուներ և այլ հյուրեր։ Հայաստանի Հանրապետությունից ներկա են ոչ միայն մայրաքաղաքի և մարզերի նարկոլոգները, այլև ՀՀ արդարադատության նախարարության և ոստիկանության բժշկական ծառայության ղեկավարները, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am