Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին
15:33, 27 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից:
Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում