Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ոսկե ծիրան»-ը կազմակերպելու է բացօթյա ցուցադրություններ

«Ոսկե ծիրան»-ը կազմակերպելու է բացօթյա ցուցադրություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը տարվա մշակութային խոշորագույն իրադարձություններից մեկն է, որի ընթացքում՝ հուլիսի 10-17-ը, լինելու են նաև բացօթյա ցուցադրություններ Երևանի տարբեր հարթակներում, մասնավորապես՝ Ազատության հրապարակում, Կարապի լճում: Մայրաքաղաքի բացօթյա էկրաններին կցուցադրվեն ինչպես ֆիլմեր, այնպես էլ ուղիղ եթերով փակման արարողությունը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ փառատոնի օրերին Շ. Ազնավուրի անվան հրապարակում անվանի ջազ կատարողների մանսկացությամբ լինենլու են նաև համերգներ, որ կղեկավարի հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը:

«Այս տարի ապրիլյան դեպքերով պայմանավորված՝ մի շարք միջոցառումներ կրճատվեցին, գումարը նվազեցվեց, սակայն կարևորելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նշանակությունը ՝ տարեսկզբի պլանավորվածը չի փոխվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սուքիասյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա բյուջեն պահպանվել է:

 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ այս տսրի կինոփառատոնում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու հայկական ֆիլմերին. կքննարկվեն այս վերջին 25 տարում ստեղծված հայկական ֆիլմերը, կինոարտադրության ձեռքբերումները և թերացումները: Կարծիք հայտնեց, որ պատերազմական դժվարին իրավիճակում մշակութային հարցերը հաճախ մարդկանց համար երկրորդական են դառնում, սակայն հանրությունն ուրախությամբ սպասում է«Ոսկե ծիրան»-ին, որն էլ աջակցություն է ստանում քաղաքապետարանից:

«Փառատոնին ֆիլմերն այնքան շատ են լինելու, որ մարդիկ չեն էլ հասցնի բոլորը նայել: Քաղաքն ապրելու է «Ոսկե ծիրան»-ով»,- եզրափակեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին: Փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից. մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am