Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ կապված բոլոր 
հանրաքվեները կեղծվել են․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը Հայաստանի Հանրապետության ներքին հարցն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արտաքին որևէ պարտավորության իրականացմանը չի խոչընդոտում և խաղաղության պայմանագրի մեջ արդեն իսկ համաձայնեցված հոդված ունենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր օրենսդրությանը տվյալ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության օրակարգի ձևավորման նպատակն է ժողովրդական համաձայնեցումը անցած իրավունքի վրա հիմնված արդարադատությունն է։

«Այսօր ֆունդամենտալ խնդրի հետ առնչվում եմ որպես վարչապետ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգը ժողովուրդն ընկալում է ինչ-որ մի օտար բան, որովհետև ժողովուրդը չունի զգացողություն, որ Հայաստանի Հանրապետությունում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել։ Ինքն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել, թե ինքը ինչ կանոններով պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ես երկար մտածել եմ այս ուղղությամբ և եկել եզրակացության, որ ժողովրդի խորը ընկալմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են։ Ինքը կողմ չի քվեարկել այդ սահմանադրությանը, ինքը օրգանական կապ չունի այդ սահմանադրության հետ և հետևաբար այդ օտարությունը առաջանում է այդ տեղից»,-եզրափակեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am