Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի օգտագործմանը Երևանում

Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Պապի կողմից Ցեղասպանություն 
եզրույթի օգտագործմանը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցների գլխագրերում անմիջապես հայտնվեցին հրապարակումներն այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երևանում օգտագործեց Ցեղասպանություն եզրը` 1915թ. իրադարձությունները բնորոշելու համար: «Ֆրանցիսկոս Պապն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կրկին նկարագրել է որպես Ցեղասպանություն: Նա նման հայտարարություն էր արել նաև նախորդ տարի, ինչն առաջացրել էր թուրքական կողմի զայրույթը»,- ՀՀ Նախագահի նստավայրում Պապի ելույթից անմիջապես հետո գրեց բրիտանական BBC-ն: Հռոմի պապը նշել է. «Այդ ողբերգությունը` Ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը»:

«Հռոմի պապը Հայաստանում արտաբերեց մոգական Ցեղասպանություն բառը»,-գրում է CRUX -ը:

Պապի խոսքն անմիջապես մեջբերեցին Associated press-ը, Reuters-ը, ABCNews-ը, Swissinfo-ն, բազմաթիվ այլ լրատվամիջոցներ: Համաշխարհային գործակալությունները հատկանշական են համարում, որ Պապը շեղվել է նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից:

Թուրքիան դեռ չի արձագանքել Հռոմի պապի հայտարարությանը:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 24-ին` Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am