Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի վերջը

Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի վերջը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի վերջը և կարծում է, որ Եվրոպան առանց Անկարայի չի կարող: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Российская газета»-ին: Թուրքիայի առաջնորդը կանխատեսում է, որ մոտ ապագայում ևս մի քանի երկրներ ցանկություն կհայտնեն դուրս գալ Եվրամիությունից` հետևելով Մեծ Բրիտանիայի օրինակին:

Նրա կարծիքով, Եվրոպայի փրկությունը կարող էր լինել Անկարայի հետ միությունը, որը Եվրոպան չի շտապում կյանքի կոչել: Էրդողանը գտնում է, որ դրա պատճառը եվրոպացիների աղաղակող իսլամաֆոբիան է: Ըստ նրա, այսօր Թուրքիան կմտածի՝ արդյո՞ք պետք է իրեն Եվրամիությունը, և հնարավոր է, որ այս թեմայով անցկացնի իր հանրաքվեն:

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ինձ ասել է, որ Եվրամիությունը չի ընդունի Թուրքիային, որովհետև այն մուսուլմանական է: Մենք դա գիտենք, բայց մենք նույնպես մարդ ենք: Եվ այդ ինչպե՞ս մեզ ընդունեցին ՆԱՏՕ: Նա պատասխանել է, որ երևի թե սխալվել են»,-ասել է Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am