Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Պապի հայտարարությունները ոչ թե վերքերը բորբոքելու, այլ հաշտության համար են. Լոմբարդի

Պապի հայտարարությունները ոչ թե վերքերը բորբոքելու, այլ հաշտության համար են. Լոմբարդի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հռոմի պապի կողմից անցյալի ողբերգություններին հղումներ են արվել ոչ թե բորբոքելու վերքերը, այլ օգնելու ստեղծել հիմքեր հաշտության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին: «Սուրբ Պետրոսի տաճարում արարողությունից հետո որոշ պահել եղան, բայց Սուրբ Աթոռի ու Թուրքիայի իրական հարաբերությունները լավն են, մեծ խնդիրներ այստեղ տեսնելու պատճառներ չկան: Երեկ երեկոյան անցյալի ողբերգությունների հղումներն արվեցին ոչ թե բորբոքելու վերքերը, այլ օգնելու հիմքեր ստեղծել հաշտության համար»,-ասաց Սուրբ Աթոռի պաշտոնյան:

Նրա դիտարկմամբ` Հայաստանի Հանրապետության նախագահը ևս հնչեցրել է շատ լավ ձևակերպումներ` ուղղված հաշտությանն ու խաղաղությանը: «Նա օգտագործեց ներողամտություն բառը, եթե ճիշտ եմ հիշում, այն իմաստով, որ Պապն էր օգտագործել: Խոսքը գնում է փոխադարձ ընկալման, ներդաշնակ ապագա կառուցելու մասին, սա պետք է հստակ լինի»,-ընդգծեց Ֆեդերիկո Լոմբարդին:

 «Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»,-հունիսի 24-ին ասել էր ՀՀ Նախագահը ի պատիվ Պապի նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելությանը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել էր. «Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am