Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կոլորադոյում գնացքը գծանցում խոյահարել Է ֆուրգոնին, զոհվել Է հինգ մարդ

Կոլորադոյում գնացքը գծանցում խոյահարել Է ֆուրգոնին, զոհվել Է հինգ մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում հունիսի 26-ին հինգ մարդ Է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել մարդատար գնացքի եւ գծանցն անցնող ավտոֆուրգոնի բախման հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաալիքը:    

Հեռուստաալիքի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել Թրինիդադ քաղաքից ոչ հեռու: Ֆուրգոնի վարորդը, որում եղել Է վեց մարդ, ներառյալ չորս երեխաներ, չի հասցրել կտրել-անցնել գծանցն այն ժամանակ, երբ նրան Է մոտեցել գնացքը, Դրա հետեւանքով շարժակազմը, որի մեջ եղել Է ավելի քան 280 ուղեւոր, խոյահարել Է ավտոմեքենան՝ մի քանի մետր քարշ տալով այն երկաթուղային պաստառով, նախքան մեքենավարը կարողացել Է կանգ առնել:   

Ավտոմեքենայում գտնող երկու չափահասները եւ երեք  երեխաներ տեղում մահացել են: Մի աղջնակ լուրջ վերքեր Է ստացել եւ օրհասական վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Գնացքի ուղեւորների թվում տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am