Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 1 միլիոն դրամ կնվիրաբերի Արցախի բանակին

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 1 միլիոն դրամ  կնվիրաբերի Արցախի բանակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 1 միլիոն դրամ  կնվիրաբերի ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեհամարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական  կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:

Նա մեկն էր այն բուժաշխատողներից, ովքեր հունիսի 2-ին առողջապահության նախարարության կողմից Հայաստանի առողջապահական համակարգում բարեխիղճ  և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Բուժաշխատողի օրվա առթիվ  արժանացան   ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի:

«Յուրաքանչյուր բարի խոսք խթան է աշխատողի համար, հատկապես երբ այդ աշխատողները նվիրյալներ են: Մենք բժիշկեր ենք և ծառայում ենք հիվանդներին»,- նշեց սրտաբանական կենտրոնի երկարամյա ղեկավարը:

 Նա հայտնեց, որ հետևելով հունիսի 21-ին Բուժաշխատողի օրվա առթիվ կազմակերապած  միջոցառման ժամանակ  երեք բժշկական հաստատությունների  քայլին` «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը ևս 1 միլիոն դրամ  կնվիրաբերի ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեհամարին:

«Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը շեշտեց, որ պարգևը իր ղեկավարած ողջ անձնակազմի նվիրված աշխատանքի արդյունքն է: Նա նշեց, որ ծառայության աշխատակիցները   պատրաստակամ են  առավել մեծ նվիրումով իրականացնել բնակչությանը  շտապ բուժօգնություն ցուցաբերելու պատասխանատու  առաքելությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` կարևորեց  առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերի շարունակականությունը:

«Առաջնային օղակի հզորացմանն ուղղված ծրագրերի նպատակն է պետական ծառայողների շրջանում ձևավորել բժշկին տարեկան գոնե մեկ անգամ այցելելու, առողջությունը պահպանելու մշակույթ»,-  ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով` պոլիկլինիկական ծառայության բուժաշխատողները պետք է շարունակեն բնակչության շրջանում  տարածել առողջ ապրելակերպի, առողջությունը պահպանելու, հիվանդությունները վաղ փուլերում կանխարգելելու գաղափարախոսությունը:

Կարևորվեց նաև առողջության պահպանման առաջնային օղակի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը, կանխարգելիչ ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am