Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տարեսկզբից ավելի քան 222 հազար միգրանտներ եւ փախստականներ են ծովով ժամանել Եվրոպա

Տարեսկզբից ավելի քան 222 հազար միգրանտներ եւ փախստականներ են ծովով ժամանել Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից ավելի քան 222 հազար միգրանտներ ու փախստականներ են Եվրոպա ժամանել ծովային ուղիներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից 222 հազար 291 մարդ Է Միջերկրական ծովով ժամանել Եվրոպայի ափեր: Ըստ որում ներկայում 2 888 մարդ զոհվել Է կամ համարվում Է անհայտ կորած: 

Այս տարի առավել մեծ թվով միգրանտներ եւ փախստականներ են իջել Հունաստանի ափերի մոտ՝ 158 հազար 159: Իտալիայի համար այս թիվը եռակի փոքր Է՝ 62 հազար 752, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am