Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ազգային Միաբանությունը» միանում է ՀՀԿ-ի և ՀՔԴՄ-ի նախընտրական դաշինքին

«Ազգային Միաբանությունը» միանում է ՀՀԿ-ի և ՀՔԴՄ-ի նախընտրական դաշինքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին: Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 14-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության նիստում, որը վարել է ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինք կազմելու վերաբերյալ հարցը և հանձնարարվել ԱՄԿ տարածքային կազմակերպություններին առաջիկայում սերտորեն համագործակցել դաշինքի անդամ կուսակցությունների հետ:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցում հուլիսի 12-ին գումարված նիստում որոշում է ընդունվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով, համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Վանաձորում և Գյումրիում արդեն ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլև քաղաքի ավագանու ընտրություններ են լինելու: Ըստ այդմ՝ նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին: Գյումրու ավագանու ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի սկզբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am