Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ 
Թերեզա Մեյին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ 

«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա քաղաքական փորձառության շնորհիվ Դուք Միացյալ Թագավորությունը կուղղորդեք զարգացման և բարգավաճման ճանապարհով` դիմագրավելով առկա բոլոր մարտահրավերներին և արձանագրելով նոր հաջողություններ։ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա խորացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք որակական նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական կապերը և նոր շունչ հաղորդել երկկողմ օրակարգին` ի բարօրություն մեր երկրների։ Մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ՝ Ձերդ Գերազանցությանն եմ հղում խորին հարգանքներիս հավաստիքը»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am