Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել

Թուրքիայում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ստամբուլի ոստիկանությունը մետրոյի կայարանների մուտքերի մոտ ամենայն մանրամասնությամբ ստուգում է քաղաքացիներին: Աթաթուրքի օդանավակայանում, որտեղ հունիսի 28-ին ահաբեկչություն էր իրականացվել, ոստիկանական միավորները ստուգում են պայուսակները, օդանավակայանում են նաև հատուկ ուժայիններ:

Անկարայում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել քաղաքի այն բանուկ հատվածում, որտեղ տեղակայված են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների դեսպանությունները:

Խստացված հսկողություն է իրականացվում նաև Անթալիայի օդանավակայանում, որտեղ մեքենաները ներս են թողնվում միայն մանրամասն ուսումնասիրելուց հետո:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am