Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գերությունից ազատվել է

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գերությունից ազատվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ով ռազմական հեղաշրջման փորձ արած մի խումբ զինվորականների կողմից հուլիսի 15-ի երեկոյան գերի էր վերցվել, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հուլիսի 16-ի առավոտյան թուրքական իշխանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Աքընջը օդուժի բազայի վրա, որտեղ պահվում էր Աքարը, և ազատ են արձակել նրան: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը տարվել է անհայտ մի վայր: Հաղորդվում է, որ նրա առողջական վիճակը լավ է:

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում այն մասին, թե Հուլուսի Աքարը սպանված է:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի, Ազգային հետախուզական ծառայության, ներքին գործերի նախարարության շենքերը ռմբակոծող ինքնաթիռները դուրս են եկել հենց Աքընջըի օդային բազայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am