Կասպշիկը Երևանում քննարկել է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը
13:39, 16 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում