Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դեբյուտային խաղ կանցկացնի
16:16, 16 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 16-ին իր դեբյուտային խաղը կանցկացնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է անգլիական ակումբը:
Խաղը դեբյուտային կլինի ոչ միայն Մխիթարյանի, այլև Էրիկ Բեյլիի համար: Ֆուտբոլիստներն առաջին խաղում հանդես կգան «Վիգան»-ի դեմ:
Հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Հենրիխ Մխիթարյանը համալրում է «կարմիր սատանաների» շարքերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում