Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ֆրանսիացիների մեծամասնությունը ահաբեկչությունների հիմնական պատճառ են համարում միգրանտներին. հարցում

Ֆրանսիացիների մեծամասնությունը ահաբեկչությունների հիմնական պատճառ են համարում 
միգրանտներին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը՝ 64%-ը, կարծում է, որ հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Ֆրանսիա մուտք գործող ներգաղթյալներն ահաբեկչության հիմնական աղբյուրն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik Armenia-ն, IFor հետազոտական ընկերության կողմից 2016թ. փետրվարի 3-5-ը 1499 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքներով, նշված կարծիքը չի կիսում բնակչության 28%-ը, իսկ 8%-ը դժվարացել է պատասխանել:

Մեկ այլ նմանատիպ հարցում էլ ընկերությունն իրականացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում 3556 մարդու շրջանում: Հարցին թե արդյոք քաղաքական գործիչները և լրատվամիջոցները բավարար և հավաստի տեղեկություններ տրամադրում են հանցագործ միգրանտների մասին՝ ֆրանսիացիների 67%-ը բացասական պատասխան է տվել: Նույն կերպ է մտածում գերմանացիների 68%-ը և բրիտանացիների 46%-ը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am