Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀԱՕԿ նախագահը հյուրընկալել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն Հայաստանի ընտրանուն

ՀԱՕԿ նախագահը հյուրընկալել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն Հայաստանի ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի և մարզչական շտաբի անդամներին, ինչպես նաև ֆեդերացիայի ղեկավար կազմին:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթների կապակցությամբ և ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել: Ձեզ հաջողվեց մեր երկրի, պետության պատիվը բարձր պահել, ինչպես դա արեց տղամարդկանց հավաքականը:Հայաստանն օրեր շարունակ խոսում էր այս հաղթանակի մասին, իսկ անձամբ իմ ուրախությանը չափ չկար:Իհարկե, այս գործում իր ավանդն ունի նաև ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոմյանը, ով նվիրված աշխատում է և, ինչպես տեսնում եք աշխատանքը տալիս է իր ցանկալի արդյունքը: Յուրաքանչյուր հարցում ձեր կողքին կանգնած եմ և թող հաջողությունն ու հաղթանակը միշտ ուղեկից լինի ձեզ, Աստված ձեզ պահապան»,- ողջունելով մարզիկներին և ներկաներին ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներն և թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ նախագահին են նվիրել  խորհրդանշական մեդալը և թիմի անդամների ստորագրությամբ գնդակը: Ավանդույթի համաձայն չեմպիոնական գավաթը ի պահ է տրվել «Օլիմպավան»-ի թանգարանին:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքից

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am