Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 21.07.2016

Սպասվող լրահոս. 21.07.2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

 

Գործադիրը  պատրաստվում է «Սերենիսսիմա կոստրուցիոնի» իտալական ընկերությանը տալ  լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն: Նպատակն է իրականացնել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ: Այս հարցը ներառված է այսօր` հուլիսի 21-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Օրակարգային մեկ այլ հարցով կառավարությունը կքննարկի Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգը:   Տարբեր գործիչներ շարունակում են հայտարարություններով հանդես գալ Երևանում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ:

«Հայկազունք» համույթի գեղ.ղեկավար Գուսան Հայկազունը, երգահան Արսեն Գրիգորյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կներկայացնեն իրենց գնահատականներն ու վերլուծությունները: Թուրքիայում շարունակվում է պետական չինովնիկների զանգվածային ազատումների գործընթացը, որոնք մեղադրվում են արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի հետ համագործակցության մեջ: Ի՞նչ իրավիճակում է հայտնվել Թուրքիան հեղաշրջման փորձից հետո, ինչպիսի՞ զարգացումների սպասել:

Հայ թուրքագետներն ու փորձագետները վերլուծում են իրավիճակը: «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին Հայաստանում է: Այսօր «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Պաշտոնական արարողությունից հետո Ե.Կասպերսկին ուսանողների համար կկարդա տեղեկատվական անվտանգության թեմայով դասախոսություն։ Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am