Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Դեսպան Չարչօղլյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

Դեսպան Չարչօղլյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 21-ին  իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ նախագահ Պավլոպուլոսը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Չարչօղլյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Չարչօղլյանը Հունաստանի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ, ընդարձակմամբ ու շարունակականությամբ:

Նախագահ Պավլոպուլոսի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am