Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Դեռ հայտնի չէ նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը: Համանախագահները` ի դեմս  ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջեւ երկխոսության շարունակականությանը»,-ասել է Ուորլիքը:

Հունիսի 20-ին Սանտկ Պետերբուրգում կայացավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Հանդիպման արդյունքների համաձայն` կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում շեշտել են մի շարք հարցերի ուղղությամբ փոխըմբռնման հասնելու կարեւորությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am