Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Չինչին գյուղի անհետացած բնակիչը երբեմն հիշողության կորուստ է ունեցել. գյուղապետ

Չինչին գյուղի անհետացած բնակիչը երբեմն հիշողության կորուստ է ունեցել. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակչի անհետանալու հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանը:

«Այս պահին ոչինչ չենք կարող ասել, բոլորս` թե գյուղացիները, թե ոստիկանությունը, թե փրկարարները փնտրում են նրան: Չենք կարողանում գտնել»,-ասաց Կարեն Դարբինյանը: «Արմենպրես»-ի այն հարցին, թե հնարավոր է նա սահմանը հատած լինի, գյուղապետը նշեց, որ ամեն բան էլ հնարավոր է, սակայն հիմա որևէ փաստ չկա, հետևաբար քննարկվում են բոլոր հնարավոր վարկածները:

Կարեն Դարբինյանը նշեց, որ նախկինում նման դեպք չի եղել, իրենց գյուղից բնակիչ չի անհետացել: Ինչ վերաբերում է Չինչին գյուղի բնակիչ Խ.Կ-ին, ապա գյուղապետը նշեց, որ նա հանգիստ մարդ է, պարզապես վերջերս երբեմն նրա մոտ հիշողության կորուստ էր արձանագրվում:

Հուլիսի 26-ին՝ ժամը 12.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Խ.Կ-ն (ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am