Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում դրական փոփոխություններ բերող ՏՏ նախագծերն աջակցության կարիք ունեն

Հայաստանում դրական փոփոխություններ բերող ՏՏ նախագծերն աջակցության կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը երախտագիտություն է հայտնում իր ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածության համար և ցանկացողներին կոչ անում ներգրավվել նախագծերի իրականացման գործում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԻՏՁՄ-ի կոչ-նամակն ու առաջարկություններն ամբողջությամբ:

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները ՀՀ հանրակրթական համակարգում 

2016թ. հուլիսի դրությամբ ներդրվել է 133 ինժեներական լաբորատորիա հետևյալ բնակավայրերում: 

Մինչև 2016 թ-ի ավարտը կունենանք ևս 70 լաբորատորիա, իսկ մինչև 2019թ. հոկտեմբերին կայանալիք WCIT համաշխարհային կոնգրեսը ցանկանում ենք Հայաստանի բոլոր 1300 դպրոցներն ապահովել ինժեներական լաբորատորիաներով: Այսպիսով,  2017-2019 թթ. ընթացքում անհրաժեշտ է տարեկան ներդնել մոտ 370 լաբորատորիա:

Սույն ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող եք`

  • Ձեր դպրոցի շրջանավարտներով խումբ ստեղծել, որը, ի երախտագիտություն դպրոցում ստացած գիտելիքների և հմտությունների, կհանդիսանա սեփական դպրոցում ինժեներական լաբորատորիայի ներդնող: Մեկ ինժեներական լաբորատորիայի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 մլն. դրամ:
  • Եթե Դուք ՏՏ ոլորտի տեղացի կամ սփյուռքահայ մասնագետ եք, ապա կարող եք ստանձնել դասախոսի դեր որևէ խմբակում և, լրացնելով խմբակավարի կողմից տրվող գիտելիքները, համալրել խմբակի երեխաների պրակտիկ գիտելիքները, ապահովել երեխաների կապը ՏՏ ոլորտի հետ: 
  • Եթե Դուք ներկա կամ ապագա ՏՏ գործարար եք., ապա վերոնշյալ կետի գործողությունների հետ զուգահեռ կարող եք ապահովել խմբակ հաճախող տաղանդավոր երեխաներին աշխատանքով, աստիճանաբար ներգրավելով նրանց Ձեր բիզնես գործառույթների մեջ:
  • Մենք կարող ենք Ձեր հետ պայմանագիր կնքել որպես մարզային խորհրդատու, որը իրականացնելով վերոնշյալ կետերը հանձն կառնի 2 տարվա ընթացքում ձեռնարկություն ստեղծել Երևանից դուրս որևէ տարածաշրջանում, ներգրավելով որպես աշխատակիցներ տվյալ տարածաշրջանի խմբակների աշակերտներին և շրջանավարտներին:
  • Կարող եք Հայաստան ներգրավել նախնական ՏՏ գիտելիքներ պահանջող` ցանցային եղանակով իրականացվող ՏՏ աշխատանքների պատվերներ, ապա մենք կօգնենք շրջանավարտներին վարժանքների միջոցով համապատասխան գիտելիքներ ստանալ այդ աշխատանքները կատարելու համար, ինչպես նաև կաջակցենք Ձեզ ստեղծել ընկերություն, որը կգործի ՀՀ որևէ մարզում:
  • Եթե ունեք ՏՏ ոլորտի ընկերություն, ապա կարող եք միանալ «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» նախագծին և այցելել դպրոցի երեխաներին, փոխանցել Ձեր փորձը և գիտելիքները, ինչպես նաև փոխադարձ այցերի միջոցով երեխաներին ցույց տալ, ինչպես է գործում ՏՏ ոլորտը:
  • Խմբակի շրջանավարտների հետագա հաջողությունը էականորեն կախված է անգլերենի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների մակարդակից: Այսպիսով, դուք կարող եք կամավոր կարգով առցանց կամ համայնքներ այցելելիս համալրել երեխաների գիտելիքները այն դպրոցներում, որտեղ տվյալ առարկաների ուսուցումը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա:
  • Կարող եք մասնակցել ծրագրին` իրականացնելով նվիրատվություն (հնարավորություն ունեք նշել կոնկրետ, որ դպրոցի համար եք անում նվիրատվությունը): ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22: 

«Զինծառայողների, ինչպես նաև վիրավորների և զոհվածների ընտանիքների անդամների 6-ամսյա դասընթացներ ծրագրավորողի որակավորում ստանալու նպատակով» 

Աջակցության հնարավոր տարբերակներն են`

  • Խնդրում ենք բոլորին այս գործողությունների ծրագիրը հասանելի դարձնել զինծառայողների և պատերազմից տուժած ընտանիքների շրջանում:
  • Եթե ՏՏ մասնագետ եք, կարող եք դասավանդել զինծառայողներին կամավոր, կամ վճարովի հիմունքներով:
  • Եթե ներկա կամ ապագա ՏՏ գործարար եք, կարող եք ապահովել խմբակ հաճախող տաղանդավոր երիտասարդներին աշխատանքով, ներգրավելով նրանց Ձեր բիզնես գործառույթների մեջ :
  • Եթե ունեք ՏՏ ընկերություն, ապա կարող եք հովանավորել այդ խումբը, հատկացնելով դասախոսներ, նախապատրաստելով տվյալ խումբը հատուկ Ձեր ընկերության պահանջներին, հետագայում այդ դասընթացների անցկացման համայնքում բացելով ձեր ընկերության մասնաճյուղը:
  • Խմբակի շրջանավարտների հետագա հաջողությունը էականորեն կախված է անգլերենի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների մակարդակից: Այսպիսով, դուք կարող եք կամավոր կարգով առցանց, կամ համայնքներ այցելելիս համալրել խմբակի գիտելիքները տվյալ ուղղություններով:
  • Նվիրատվություն անել այս հ/հ-ին (ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980200, SWIFT: COVBAM22) դասավանդող որակյալ մասնագետների վարձակալությունը ապահովելու համար:

 

 

 

 

Դասընթացները կանցկացվեն բազմիցս փորձված ուսումնական ծրագրով: 

Ինժեներական ոլորտի մոբիլիզացիոն ծրագիր 

  • Եթե ինժեներական ոլորտի բարձրակարգ մասնագետ եք և նոր գաղափարներ ունեք ռազմարդյունաբերության ոլորտում, կամ ունեք տեխնոլոգիական ոլորտում արտադրական հնարավորություններ, մեր ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար դիմեք projects@uite.org հասցեին, նշելով Ձեր հմտությունների շրջանակը:
  • Նշեմ, որ ապրիլին հայտարարած ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակներում իրագործվող մի քանի նախագծեր, քննարկման փուլերը անցնելով, մոտեցել են պրոտոտիպների պատրաստմանն ու փորձարկմանը: Եթե նախագծերի կոնցեպցիաների մշակման փուլը չէր պահանջում դրամական մեծ միջոցներ, ապա փորձարկումների փուլի համար դա անհրաժեշտ է: Այսպիսով, խնդրում ենք Ձեր հնարավորությունների և ցանկությունների սահմաններում աջակցել փորձարկումների փուլին, նվիրատվություններ անելով այս հ/հ-ին / ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980200, SWIFT: COVBAM22/:
  • Նվիրատվությունների բաշխման ծախսերը որոշվում է ԻՏՁՄ վարչության կողմից :
  • Եթե որևէ պատճառով վերոնշյալ կետերով չեք կարող ներգրավված լինել ծրագրերում, խնդրում ենք տալ Ձեր առաջարկությունները, ինչպես նաև տվյալ հայտարարությունը տարածել Ձեր ծանոթների շրջանակում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am