Արայիկ Խանդոյանը վիրավորվել է. ոստիկանություն
17:01, 29 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանւթյան պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված անձանցից Արայիկ Խանդոյանը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում