Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան 
հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգայի 2023-2024  մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am