Գլխավոր վնասվածքաբանն անհնարին է համարում ՊՊԾ գնդում վիրահատությունների անցկացումը
16:33, 30 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկապահակային ծառայության գնդում հնարավոր չէ վիրահատություններ կազմակերպել: Հուլիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան, օրթոպեդ Վաչագան Այվազյանը:
«Ես 40 տարի է` վիրաբույժ եմ, բավականին երկար ճանապարհ եմ անցել` երկրաշարժ, պատերազմ: Ամբողջ աշխարհում ընդունված է վիրավորներին փուլային բուժում տալը, որը սկսում է առաջին օգնությունից: Շտապօգնության տղաներն արդեն ցուցաբերել են առաջին օգնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վնասվածքաբանը` հավելելով, որ եթե պետք է վիրահատություններ կազմակերպել` դա անհնար է իրականացնել կենցաղային պայմաններում:
«Միայն վիրահատության սեղանը 2 տոննա է»,- ավելացրեց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում