Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Աշխարհի 10 երկրի 55 պատանիներ Հայաստանում են. մեկնարկեց «Արի տուն»-ի վերջին փուլը

Աշխարհի 10 երկրի 55 պատանիներ Հայաստանում են. մեկնարկեց «Արի տուն»-ի վերջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արի տուն» ծրագրի այս տարվա վերջին՝ 8-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Չարենցի անվան դպրոցի ուսուցիչները,նախարարության աշխատակիցներ, հյուրեր մասնակցեցին միջոցառմանը: Ողջունելով արիտունցիներին Սփյուռքի նախարարը նշեց.

«Շատ ուրախ եմ ողջունելու ծրագրի յոթերորդ տարում վեց հազար մասնակիցների վերջին հատվածին: Սիրելի' պատանիներ, ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը դառնա ձեր կյանքի ամենահետաքրքիր ու հագեցած հատվածը, որ շատ բան սովորեք ձեր Հայրենիքի մասին, կարողանաք շատ ընկերներ ձեռք բերել, և որ ամենակարևորն է՝ հետագայում պահպանեք կապը միմյանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, ովքեր վստահեցին մեզ և մեր կանչով այսօր այս երիտասարդները մասնակցում են մեր ծրագրին: Իրապես, Հայաստանը դառնում է նրանց տունը, վերադառնալով` ծրագրի յուրաքանչյուր մասնակից ցանկանում է նորից գալ, նորից մասնակցել, նորից լինել Հայրենիքում, և սա ամենագլխավոր արդյունքն է, որ մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, ովքեր այդքան ջերմությամբ, հոգատարությամբ ընդունել են ձեզ իրենց հյուրընկալ օջախում»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերատեսչության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ տարբեր գերատեսչություններին, մարզային ու համայնքային կառույցներին, որոնք ծրագրի ողջ ընթացքում եղել են նրանց կողքին՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու առողջությունը: Իր խոսքի վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց Չարենցի անվան դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, որոնց շնորհիվ այս օրերի ընթացքում երիտասարդները էլ ավելի են բարելավել հայերենի իրենց գիտելիքներն ու առավել հանգամանալից ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց նախարարության և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» (ՊՈԱԿ)-ի աշխատակիցներին՝ ծրագրի կազմակերպչական հատվածը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց ամենակրտսեր մասնակցին՝ Հակոբ Տոնապետյանին (Սիրիա):

Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրոնի սաները:

Ծրագրի ութերորդ փուլին մասնակցում է 55 պատանիներ և աղջիկներ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Լեհաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am