Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Google-ը Duo հավելված է գործարկում տեսազանգերի համար

Google-ը Duo հավելված է գործարկում տեսազանգերի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google կորպորացիան հայտարարել Է Duo հավելվածի գործարկման մասին, որը նախատեսված Է տեսազանգեր իրականացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը օգոստոսի 15-ին հայտնել Է իր պաշտոնական կայքում: 

Ինչպես հայտարարում են հավելվածն ստեղծողները, Duo-ի առավելությունն առաջին հերթին օգտատիրոջ համար պարզ եւ հասկանալի ինտերֆեյսն Է. համակարգում գրանցվելու համար բավական Է ծրագիր մտցնել ձեռքի հեռախոսի համարը: Ոչ մի կարգի լրացուցիչ հաշվառման գրություն չի պահանջվի: Տեսազանգերը նաեւ կարելի Է կատարել անմիջականորեն բաժանորդի համարով՝ օգտագործելով գաջեթում ներառված հեռախոսային տեղեկատուն:   

Հավելվածն ստեղծողները վստահացնում են, որ դրանից հնարավոր կլինի օգտվել նույնիսկ թույլ ազդանշանի դեպքում: Duo-ն խոսակցի պատկերի որակն ավտոմատ կերպով կհարմարեցնի միացման արագությանը: Ըստ որում կապը չի ընդհատվի wi-fi ցանցից շարժական ինտերնետին (LTE, 3G եւ այլն) միանալիս եւ ընդհակառակը:

Հավելվածն Android եւ iOS գործառական համակարգեր ներբեռնելու համար մատչելի կլինի արդեն մի քանի օրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am