Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանը բացատրել է իր տարածքում Ռուսաստանին ավիաբազա տրամադրելու պատճառները

Իրանը բացատրել է իր տարածքում Ռուսաստանին ավիաբազա տրամադրելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Համադան ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի խնդրանքով ահաբեկչության դեմ փոխադարձ պայքարի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Դեհգանը հավելել է, որ ռուսական ինքնաթիռները վայրէջք են կատարում Համադան ավիաբազայում, որպեսզի վերալիցքավորվեն կամ վերազինվեն: 

Նախարարի խոսքով` Իրանն այժմ նպատակ չունի Ռուսաստանի այլ ավիաբազներ ևս տրամադրել, սակայն եթե դա անհրաժեշտ լինի, հարցը քննարկման առարկա կդառնա: 

Օգոստոսի 16-ին ռուսական ռազմաօդային ուժերն առաջին անգամ օգտագործել են Իրանի Համադան ավիաբազան` «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Մոսկվան ավիաբազան օգտագործում է հեռահար Ту-22М3  և ճակատային Су-34 ռմբակոծիչների համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am