Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երկիր մոլորակի բնակչությունը 10 միլիարդի կհասնի 2053 թվականին. գիտնականներ

Երկիր մոլորակի բնակչությունը 10 միլիարդի կհասնի 2053 թվականին. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի բնակչության թիվը 10 միլիարդի կհասնի արդեն 2053 թվականին, բայց ըստ որում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակիչների թիվը կկրճատվի 7,9 եւ 9 միլիոնով, իսկ Ճապոնիայում՝ «ռեկորդային» 24,7 միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վաշինգտոնի Բնակչության թվաքանակի բյուրոն (PRB):

«Չնայած ամբողջ մոլորակում ծնելիության հաճախականության ընդհանուր նվազմաը, Երկրի բնակչության աճի արագությունը կմնա բարձր մակարդակում, որը կբավականացնի 10 միլիարդի նշագծին «հասնելու» համար: Անշուշտ, տարբեր տարածաշրջաններում պատկերը զարմանալիորեն կտարբերվի. օրինակի համար՝ Եվրոպայի բնակիչների թիվը կշարունակի նվազել, մինչդեռ Աֆրիկայի բնակչության  թիվը մինչեւ 2050 թվականը կկրկնապատկվի»,- հայտարարել Է Բյուրոյի նախագահ եւ տնօրեն Ջեֆրի Ջորդանը:

Այս ոչ առեւտրային կազմակերպությունն այսօր գլոբալ մակարդակում ժողովրդագրական իրադրության կանխատեսման աշխարհում առաջատար բյուրոներից մեկն Է՝ Երկրագնդի բնակչության աճի վերաբերյալ ամենամյա զեկույցներ եւ գնահատումներ հրապարակելով 1962 թվանկանից:   

PRB-ի նոր կանխատեսումների համաձայն՝ մոլորակի բնակչության թվաքանակն արդեն 2050 թվականին կմոտենա  9,9 միլիարդի, իսկ 2053 թվականին այն կանցնի 10 միլիարդի սահմանը: Այդ աճի մեծ մասը բաժին կընկնի Աֆրիկային. վերջինիս բակչության թիվն այդ ժամկետին կաճի մինչեւ 2,5 միլիարդ: Ըստ որում Ամերիկայի բնակիչների թիվը կավելանա ընդամենը 223 միլիոնով, Ասիայինը՝ 900 միլիոնով, իսկ Եվրոպայի բնակիչների թիվը կկրճատվի մոտավորապես 12 միլիոնով:      

Այդուհանդերձ, բնակչության թվաքանակով երկրների «տասնյակի» առաջին եռյակը կմնա նախկինը՝ Հնդկաստան, Չինաստան եւ ԱՄՆ: Ավելի ցածում տեղի կունենան մի շարք վերադասավորումներ, եւ չորրորդ տեղ կբարձրանա Նիգերիան, Ինդոնեզիան կիջնի հինգերորդ հորիզոնական, իսկ Բրազիլիան՝ յոթերորդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am