Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն ջանքեր կգործադրի ՌԴ-ի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու համար. Ստոլտենբերգ

 ՆԱՏՕ-ն ջանքեր կգործադրի ՌԴ-ի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու համար. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատման չի ձգտում եւ ջանքեր կներդնի կառուցողական հարաբերություններ հաստատելու համար՝ օգտագործելով, այդ թվում, գոյություն ունեցող կապուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը լեհական Onet ինտերնետ-հրատարակությանը հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Զսպման մեր ռազմավարության նպատակը ոչ թե  հակամարտության հրահրումն Է, այլ դրա կանխումը: Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք ցանկանում, մենք հետագայում Էլ ջանքեր կներդնենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատելու համար»,- ասել Է Ստոլտենբերգը, նշելով, որ ուժեղ պաշտպանության եւ քաղաքական երկխոսության միջեւ, իր կարծիքով, հակասություն չկա, քանի որ դրանք լրացնում են միմյանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am