ՆԱՏՕ-ն ջանքեր կգործադրի ՌԴ-ի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու համար. Ստոլտենբերգ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատման չի ձգտում եւ ջանքեր կներդնի կառուցողական հարաբերություններ հաստատելու համար՝ օգտագործելով, այդ թվում, գոյություն ունեցող կապուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը լեհական Onet ինտերնետ-հրատարակությանը հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Զսպման մեր ռազմավարության նպատակը ոչ թե հակամարտության հրահրումն Է, այլ դրա կանխումը: Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք ցանկանում, մենք հետագայում Էլ ջանքեր կներդնենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատելու համար»,- ասել Է Ստոլտենբերգը, նշելով, որ ուժեղ պաշտպանության եւ քաղաքական երկխոսության միջեւ, իր կարծիքով, հակասություն չկա, քանի որ դրանք լրացնում են միմյանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում