Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կուբան եւ ԱՄՆ-ն կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնեն օգոստոսի 31-ին

Կուբան եւ ԱՄՆ-ն կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնեն օգոստոսի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ վերջին կես դարում առաջին ուղիղ կանոնավոր չվերթը օգոստոսի 31-ին կիրականացվի JetBlue ամերիկյան ընկերության կողմից, ինքնաթիռը Ֆորտ-Լոդերդեյլից (Ֆլորիդայի նահանգ) կժամանի Սանտա Կլարա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կուբայի տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռոդրիգեսը:

«Կանոնավոր թռիչքների վերսկսումը դրական քայլ է եւ ավանդ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման գործում»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերել է Globovision ալիքը:

Այդ թռիչքն ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ առաջին կանոնավոր չվերթը կդառնա 1963 թվականից ի վեր: Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ չվերթների օրական ընդհանուր թիվը կարող է հասնել 110-ի:

ԱՄՆ-ը եւ Կուբան 2014 թվականի վերջին հայտարարել են հարաբերությունների աստիճանական նորմալացման ուղղությամբ աշխատանք սկսելու մասին: Անցած ժամանակաշրջանում երկու երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, Հավանա է այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ը նաեւ թուլացրել է Կուբայի դեմ սահմանված առանձին պատժամիջոցներ, թեեւ արդեն ավելի քան կես դար գործող առեւտրական էմբարգոն դեռեւս ուժի մեջ է մնում, հաղորդել է ՌԻԱ նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am