Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայում պայթեցվել է ոստիկանության շենքը. 8 զոհ, 45 վիրավոր

Թուրքիայում պայթեցվել է ոստիկանության շենքը. 8 զոհ, 45 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Շիռնաք նահանգի Ջիզրե քաղաքում պայթեցվելէ  ոստիկանության շենքը, որի հետեւանքով արդյունքում 8 ոստիկան սպանվել, 45 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական NTV Haber հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր տեղական ժամանակով ժամը 7:00-ին: Ոստիկանության շենքն ամբողջությամբ փլուզվել է: Պայթուցիկով ավտոմեքենան պայթել է ոստիկանության շենքից 50 մ հեռավորության վրա` հսկիչ-անցագրային կետի մոտ:

Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Իսկ Reuters-ի տվյալներով Ջիզրեում պայթյունի հետեւանքով սպանվել է 9 ոստիկան: 64 վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխվում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: 

Վերջին 10-15 օրում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են զինված ուժերի եւ իրավապահ մարմինների 100-ից ավելի աշխատակիցներ եւ մոտ 300 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am