Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հալեպում հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը

Հալեպում հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիական Հալեպ քաղաքի մի քանի հատվածների հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ հրթիռն ընկել էր վարժարանի հետնամասում գտնվող թաղամասում:

«Հրթիռակոծման հետեւանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշեց նա:

Օգոստոսի 25-ի առավոտյան զինյալները  հրթիռներ են բաց թողել Հալեպի մի քանի շրջանների ուղղությամբ, այդ թվում հայկական` պատճառելով նյութական վնասներ: Քաղաքի այլ հատվածներում հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 6 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am