Պայթուցիկի առկայության կասկածի պատճառով Էստոնիայում օդանավակայանից քաղաքացիներ են տարհանվել
14:56, 27 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:
«Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Պայթուցիկ սարքի մասի առկայության մասին հայտարարող ուղեւորը ձերբակալված է»,- ասված է քաղաքի պրեֆեկտուրայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ: Էստոնիայում նման արարքի համար անձը կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում