Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանյան կազմակերպությունները Բրազիլիայում կմասնակցեն ՏՏ համաշխարհային կոնգրեսին

Հայաստանյան կազմակերպությունները Բրազիլիայում կմասնակցեն ՏՏ համաշխարհային 
կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13-14 հայաստանյան կազմակերպություններ հոկտեմբերի 3-5-ին կմասնակցեն ՏՏ համաշխարհային կոնգրեսին Բրազիլիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը` նշելով, որ ինքը ևս լինելու է հայկական պատվիրակության կազմում:

Էմիլ Տարասյանը նկատեց, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեծ ջանք գործադրեց 2014-ին` հայտ ներկայացնելով, որպեսզի 2019թ-ին այդ կոնգրեսն անցկացվի Հայաստանում, ինչը հաջողվեց ու մեծ նվաճում է երկրի համար: «Մեր պատվիրակության կազմում են լինելու 13-14 կազմակերպություններ, որոնք ԻՏՁՄ անդամ են: Մեկնելու եմ նաև ես, հնարավորություն եմ ունենալու մասնակցել պետական-մասնավոր համագործակցության քննարկումներին: Պանելային քննարկումներ են տեղի ունենալու, որտեղ կկարողանանք ներկայացնել Հայաստանը, ՏՏ ոլորտը, մեր առավելությունները: Կազմակերպություններն էլ իրենց մասնակցությունը կունենան տարբեր քննարկումների»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` երկու հիմնական խնդիր է իր առաջ դրել պատվիրակությունը: Առաջինը, որ բոլոր թեմատիկ քննարկումների ժամանակ առավել մասնակցություն ապահովվի ու հնարավորինս շատ ներկայացվի Հայաստանը, ինչն էլ կնպաստի աշխարհի տարբեր ծայրերից 2019-ին Հայաստանում անցկացվող միջազգային կոնգրեսին մասնակցիների ներգրավմանը: «Երկրորդ նպատակն է ուսումնասիրել կազմակերպչական հարցերը, թե ինչպես են կազմակերպվում, ինչ շեշտադրումներ են կատարվում միջազգային նմանատիպ խոշորագույն միջոցառումների ժամանակ, որ առնվազն նույն ծավալի, եթե ոչ ավելի, կազմակերպվի նաև Հայաստանում ու հիշվի այն որպես աննախադեպ ու յուրահատուկ»,- ավելացրեց Էմիլ Տարասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am