Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Apple-ը ներկայացրել Է iPhone 7-ը եւ 7 Plus-ը

Apple-ը ներկայացրել Է iPhone 7-ը եւ 7 Plus-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան Կալիֆոռնիայի կենտրոնակայանում նորույթների շնորհանդեսի շրջանակներում ներկայացրել Է նոր iPhone 7-ը եւ 7 Plus-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Նոր սմարթֆոններն ստացել են ապակե եւ ալյումինե կլորաձեւ կորպուս, ինչպես նաեւ Home վերամշակված կոճակը՝ սեղմման ուժի ճանաչմամբ եւ Taptic Engine: Գաջեթներն ունեն երկու տարածադինամիկ եւ ջրից ու փոշուց պաշտպանություն՝ IP 67 ստանդարտով:   

Բացի դրանից, Apple-ը ցուցադրել Է AirPods անհաղորդալար ականջակալները՝ W1 չիպով եւ շարժման տվիչներով:  

iPhone 7-ի խցիկն ստացել Է 12-մեգափիքսելանոց սենսոր եւ պատկերի օպտիկական կայունացում: Նկարները կմշակվեն iP7 նոր չիպի միջոցով: Ճակատային խցիկը կարող Է կատարել HD լուսանկարներ եւ ունի 7 մեգափիքսել լուծաչափ:

iPhone 7 Plus-ն ստացել Է կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ՝ տասնապատիկ օպտիկական խոշորացմամբ եւ լուսանկարի նոր դիմանկարային ոճով:

Երկու գաջեթներն Էլ ստացել են A10 Fusion նոր չորսմիջուկանի 64-բիտային պրոցեսորներ՝ Էներգամատակարարման վերահսկողությամբ եւ վեցմիջուկանի գրաֆիկական չիպ:  

Սմարթֆոնների տերերի համար մատչելի կլինեն հինգ գունային լուծումները՝ ոսկեգույն, մոխրագույն, վարդագույն, սեւ եւ սեւ օնիքս:

Apple-ը նաեւ ներկայացրել Է iOS 10-ի նոր տարբերակը՝ մեծ քանակությամբ նոր գործառույթներով եւ Siri ձայնային օգնականի բարելավված աշխատանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am