Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելու հայց է ներկայացրել

Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելու հայց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին իր ամուսին Բրեդ Փիթից բաժանվելու հայց է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ն: Ինչպես հայտնել է դերասանուհու մամլո ծառայությունը՝ նա այդպիսի որոշում է կայացրել «առողջ ընտանիք ունենալու համար»:

Ջոլիի փաստաբանն ավելացրել է, որ այդ մասին նա այլ մեկնաբանություններ չի անի, և լրագրողներին խնդրել է հարգել իր անձնական կյանքը: Լրատվամիջոցները վստահեցնում են, որ Ջոլին դժգոհ է երեխաների դաստիարակման մեթոդներից, որոնք կիրառում է ամուսինը և խնդրել է վեց երեխաների հոգածության իրավունքը տալ իրեն, սակայն թույլատրել Փիթին այցելել նրանց: Փիթի կողմից մեկնաբանություններ դեռևս չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am