«Ինքնասպանների ջոկատ»-ից Քարա Դելեւինը դարձել Է Puma-ի դեմքը
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոփ մոդել եւ դերասանուհի Քարա Դելեւինը, որը հայտնի Է «Ինքնասպանների ջոկատ»-ը ֆիլմում խաղացած Չարովնիցայի դերով, մասնակցել Է Puma բրենդի գովազդային արշավին, որը կրում Է Do you անվանումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Harper's Bazaar-ին, 24-ամյա բրիտանուհին մոտիկից ճանաչում Է մակնիշի ներկայիս կրեատիվ տնօրենին՝ երգչուհի Ռիհաննային: Հենց նա Է մշակել նկարահանումների հայեցակարգը:
Լուսանկարներում մոդելը պատկերված Է մարզահագուստով՝ քաղաքային փողոցների ֆոնին:
Puma ընկերությունը հիմնադրվել Է 1948 թվականին Գերմանիայում Ռուդոլֆ Դասլերի կողմից, որը Adidas մակնիշի հիմնադիր Ադոլֆ Դասլերի եղբայրն Է: Ընկերության գլխավոր գրասենյակը տեղավորված Է գերմանական Հերցոգենաուրահ քաղաքում:
Ներկայում ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է ամերիկացի երգչուհի Ռիհաննան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում