Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայկական պատմամշակութային հուշարձանները շուտով կհայտնվեն «Կոկա-Կոլա»-ի շշերի վրա

Հայկական պատմամշակութային հուշարձանները շուտով կհայտնվեն «Կոկա-Կոլա»-ի շշերի 
վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության և «Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա»-ի միջև սեպտեմբերի 23-ին ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի` «Կոկա-Կոլա»-ի շշերի վրա պատկերվելու են հայկական պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող հուշարձաններ: Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարությունում: «Այս թողարկումը կլինի «Կոկա-Կոլա»-ի`Հայաստանում 20-ամյա գործունեության կապակցությամբ: Նման քայլով հանրահռչակվելու է մեր պատմամշակութային ժառանգությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Համագործակցության շրջանակում տվյալ արտադրանքի վաճառքից ստացված գումարի որոշակի մասը  «Կոկա-Կոլան» կտրամադրի  պատմամշակութային կոթողների պահպանմանն ու վերականգմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

«Մենք արդեն քսան տարի հայկական շուկայում ենք և մեզ հայ պատմության մաս ենք համարում: Ծրագիրը մեր կազմակերպությունը կապում է դարավոր պատմություն և մշակույթ ունեցող երկրի հետ: Այն կարող է օգնել մեր գործունեությանը և նպաստել  Հայաստանում տուրիզմի զարգացմանը»,-ընդգծեց «Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Սայորա Այուպովան:

 Պայմանագրի ժամկետը կախված է արտադրանքի վաճառքից և պահանջարկից: «Կոկա-Կոլան» նման գլոբալ նախագծեր վաղուց է իրականացնում` համագործակցելով տարբեր երկրների նախարարությունների հետ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am