Սևանի քաղաքապետը նախաքննական մարմնի կողմից հրավիրվել է հարցաքննության որպես վկա. Քննչական կոմիտե
15:51, 23 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախաքննական մարմնի կողմից հրավիրվել է հարցաքննության որպես վկա, սակայն չի ներկայացել առանց պատշաճ իրազեկելու, որից հետո նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Քննչական կոմիտեից: Ռուդիկ Ղուկասյանը մարզի քննչական բաժին է ներկայացել իր փաստաբանի հետ և արդեն դուրս է եկել:
Ռուդիկ Ղուկասյանը որպես վկա հրավիրվել է չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռուդիկ Ղուկասյանը բերման է ենթարկվել Մարտունու քննչական բաժին, որտեղ քննվում է գործ` ստորգետնա խողովակներ յուրացնելու հետ կապված:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում