Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առանց փոխարինող հզորության հայկական ատոմակայանի փակումն անհնար է. Հայկ Բադալյան

Առանց փոխարինող հզորության հայկական ատոմակայանի փակումն անհնար է. Հայկ 
Բադալյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրամիությունը մնում է այն մտքին, որ Հայաստանը պետք է փակի Մեծամորի ատոմակայանը: Այս մասին Երևանում կազմակերպված «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով քննարկման ժամանակ նշեց  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

«Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, աջակցում է ատոմային էներգետիկ կայաններին, բայց մենք մնում ենք այն մտքին, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ  միջոցներ ձեռնարկի ատոմակայանը փակելու համար: Անհրաժեշտ է ձեռնարկել բազմաթիվ անվտանգության միջոցառումներ: Վերջին 15 տարիներին Եվրամիությունն այդ ուղղությամբ տրամադրել է 60 մլն դոլար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց  Հոա-Բին Աջեմյանը:

Արձագանքելով Եվրամիության ներկայացուցչի խոսքին` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը նշեց, որ Հայաստանը պատրաստվում է ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարով:

«Քանի դեռ մենք չենք կարող գտնել ատոմակայանին փոխարինող հզորություն, դրա փակումն անհնար է: Մեր բոլոր միջազգային գոծընկերները շատ լավ տեղյակ են, որ մենք իրականացնում ենք ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում ևս 10 տարով: Ինչպես նաև այն, որ մենք պահպանելու ենք անվտանգության բոլոր պահանջները: Մենք շարժվում ենք առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատված ստանդարտներով: Փորձը ցույց է տալիս, որ մեր ատոմակայանը դեռ կարող է շատ հանգիստ գործել ևս 10 տարի»,-ասաց Հայկ Բադալյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am