Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կառավարությունը հետաձգեց «Նաիրիտ»-ի գործունեության հատուկ ռեժիմ սահմանելու նախագիծը

Կառավարությունը հետաձգեց «Նաիրիտ»-ի գործունեության հատուկ ռեժիմ սահմանելու 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հետաձգեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ նախագիծը լրացուցիչ աշխատանք է պահանջում, քանի որ կառավարության կողմից մերժումը կարող է հանրային մեծ դժգոհություն առաջացնել: Նախարարը երեք օր ժամանակ խնդրեց՝ հարցը պատգամավորների հետ քննարկելու համար:

Նախագծով առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեությունն ուսումնասիրող, իսկ այնուհետև ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում և վերա­հսկողություն իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀ կառավարության և ընկերության ներկայացուցիչների ընդգրկմամբ: Պատգամավորներն առաջարկում են ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ» գործարանը հայտարարել արդյունաբերական գոտի և 70 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am