Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Փայլանը Էրդողանի ներկայությամբ հայերին վիրավորելու դեպքի առթիվ դիմել է դատարան

Փայլանը Էրդողանի ներկայությամբ հայերին վիրավորելու դեպքի առթիվ դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել դատարանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ հակահայկական վանկարկումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:

Փայլանն իր բողոքում պահանջել է դատական գործ հարուցել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդին ատելության և թշնամության դրդելու կամ նվաստացնելու») և 125-րդ («վիրավորելու») հոդվածներով: Պատգամավորը նշել է, որ Էրդողանի մասնակցությամբ ցույցի ժամանակ հավաքված ամբոխից մի խումբ անձինք բղավել են «Հայ վիժվածքները մեզ չեն վհատեցնի», իսկ նախագահը կամ ներկա մյուս պաշտոնատար անձինք լուռ լսել են դա և չեն միջամտել:

«Այս խոսքերը, բացի այն, որ վիրավորանք են այլ էթնոս և դավանանք ունեցող, հարյուրամյակներ շարունակ այս տարածքներում բնակվող հայ ժողովրդի դեմ, միևնույն ժամանակ ատելության խոսք են պարունակում համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի, որի կողմ է Թուրքիան: Ցավալի է, սակայն հայերի դեմ նման հայտարարություններն առաջին միջադեպը չեն: Էրդողանի լռությունը և հնչեցվող կոչերը չսաստելու հանգամանքը մեծացնում է նման արտահայտությունների ուժը` հայերի թիրախավորումն ավելի հեշտացնելով»,- նշել է Փայլանը դատարանին ներկայացրած բողոքի մեջ:

Որպես կատարվածի վկաներ են ներկայացված Էրդողանը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, անտառային հարցերով նախարար Վեյսել Էրօղլուն:

Նախօրեին Փայլանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Էրդողանի ելույթի ժամանակ հավաքված ամբոխը հայհոյում է հայերին` «հայ վիժվածքներ» վանկարկելով, իսկ Էրդողանը ժպիտը դեմքին հետևում է դրան: «Նախագահի` Տրապիզոնում ելույթ ունենալու ժամանակ հավաքվածները հայհոյում են հայերին: Որևէ միջամտություն դրան չեղավ: Վաղը դատարանում բողոք եմ ներկայացնելու»,- գրել էր Փայլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am