Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մհեր Մկրտչյանը լիովին պատրաստ է մրցակցելու ցանկացած մրցակցի հետ. Արմեն Գյոզալյան

Մհեր Մկրտչյանը լիովին պատրաստ է մրցակցելու ցանկացած մրցակցի հետ. Արմեն 
Գյոզալյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հեծանվավազքի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մկրտչյանը լիովին պատրաստ է մրցակցելու ցանկացած մրցակցի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Մհերն այն մարզիկներից է, ով եթե այդ պահին պատրաստ չեղավ, ապա ինքնակամ կասեր այդ մասին: Չպետք է մոռանանք, որ Մհերը բավականին փորձառու է և երիտասարդների պայքարում արծաթե մեդալներ ունի: Մենք ոչնչով պակաս չենք մյուս երկրներից: Անելու ենք ամեն ինչ, որ 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար ձեռք բերենք ուղեգիր»,-ասաց Գյոզալյանը:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակից է ունենալու հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ան Իվելին քաղաքի հեծանվահրապարակում հոկտեմբերի 19-ին մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 280 հեծանվորդներ: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակից է ունենալու այս մրցաշարում. մեր երկիրը ներկայացնելու է 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2016 թվականի բացարձակ չեմպիոն 23-ամյա Մհեր Մկրտչյանը: Եվրոպայի առաջնությունում հայ հեծանվորդը մասնակցելու է «Սկրետչ» եւ «Խմբակային մրցավազք» մրցաձեւերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am