Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները պահանջում են Մոուրինյոյից խաղացնել Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները պահանջում են Մոուրինյոյից խաղացնել 
Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյից խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցիալական ցանցերի օգտատերերը համոզված են, որ թիմն ունի նրա կարիքը և Մխիթարյանի շնորհիվ անգլիական ակումբը կկարողանա մեծ նվաճումներ ունենալ:

«Խաղացրու նրան: Նա Բունդեսլիգայի լավագույն խաղացողն էր: Նա պետք է խաղա և ցույց տա, թե ինչի է ընդունակ»,- նշել է Ռեդա Բելդ անունով ֆեյսբուքյան օգտատերը:

«Ամենայն անկեղծությամբ եմ ասում` եթե Միկին կարողանա թիմին տալ 70 տոկոսն այն ամենի, ինչ անում էր «Բորուսիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տիտղոս կնվաճի: Միկին պետք է խաղա, որպեսզի ինքնավստահություն ձեռք բերի և ճանաչի թիմին: Եթե ակումբում կա խաղացող, ով կարող է լավ տիրապետել գնդակին և ստեղծարար աշխատանք իրականացնել, ապա դա Միկին է: Խաղացրու նրան»,- գրել է Օգբուն:

«Ես վստահ եմ, որ նա հիանալի կդրսևորի իրեն ցանկացած հարձակողական դիրքում: Նա հիանալի խաղացող է և մեծ ներուժ ունի»,- ընդգծել է Յունգ Դոկը:

«Դու նրա և Մարտիալի պես խաղացողների կարիք ունես: Նրանք կոչնչացնեն հակառակորդի պաշտպանությունը հակագրոհներով»,- գրել է Քեյթ Սիբանդան:

Ռիշկով Մուքերժին էլ նշել է. «Ժամանակն է Միկիին խաղացնել: Խնդրում եմ, Ժոզե: Նա մեր լավագույն խաղացողներից է»:

«Նրան հաճախակի խաղացրու, մենք գոլերի կարիք ունենք»,- փաստել է Քրիս Բուրնսը:

«Խնդրում եմ, խաղացրու Մխիթարյանին, որպեսզի նա ցույց տա իր մակարդակը»,- ընդգծել է Յուսուֆ Խանը:

«Եթե մենք գնում ենք խաղացողների, ինչո՞ւ նրանք չեն խաղում: Իրոք, չեմ հասկանում տրամաբանությունը»,- իր վրդովմունքն է հայտնել Բոլաժի Աժիբորիշան:

«Հուսով եմ, որ նա կլինի առաջիկա խաղում և ցույց կտա Մոուրինյոյին, թե որքան լավն է»,- նշել է Նիկո Ռիգանը:

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հոկտեմբերի 19-ին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի վերադարձին: «Մխիթարյանը հիմա արդեն վնասվածք չուն, սակայն բավականին երկար ժամանակահատված վնասվածքն առկա էր: Կիսապատշպանը մարզվում է ընդհանուր թիմի հետ, առանց սահմանափակումների: Ոչինչ չեմ կարող ասել այն մասին՝ կմասնակցի՞ նա հաջորդ խաղին թե՞ ոչ, սակայն նա նորմալ մարզավիճակում է: Հիմա արդեն ժամանակն է, որ նա վերգտնի այն խաղամակարդակը, որի մասին գիտենք մենք բոլորս»,- ասել է Մոուրինյոն:

Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ է՝ վնասվածքի պատճառով չէր օգնում անգլիական ակումբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am