Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Աբովյան» ՔԿՀ

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Աբովյան» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոկտեմբերի 21-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ հավելելով. «Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են:

Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս եւ կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմին եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am